22/04/2017 13:19
Ժարդիմը կարող է գլխավորել «Բարսելոնը»
«Մոնակոյի» գլխավոր մարզիչ Լեոնարդու Ժարդիմը հայտնվել է «Բարսելոնի» շորթ-լիստում, փոխանցում է Sports.ru-ն:
Հաղորդվում է, որ 42-ամյա պորտուգալացի մասնագետը կարող է գլխավորել կատալոնական ակումբն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո, երբ Լուիս Էնրիկեն հեռանա «Բարսելոնից»:
Բացի դա, Ժարդիմն առաջարկ է ստացել նաև «Արսենալից» և «Ինտերից»:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բարսելոնան» դիտարկում է նաև Էռնեստո Վալվերդեի («Ատլետիկ»), Օսկար Գարսիայի («Ռեդ Բուլ Զալցբուրգ») և Խուան Կառլոս Ունսուեի՝ Էնրիկեի օգնականի թեկնածությունը: