22/04/2017 20:08
Գյումրիում ռուս զինծառայողին սպանելու կասկածանքով ձերբակալվածը հայ է
Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայող 21-ամյա Դմիտրի Յալպաևի սպանության կասկածանքով ձերբակալվածը հայ է, փոխանցում են Aysor.am-ի աղբյուրները։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 21-ամյա զինծառայողի դին պարանոցի շրջանում սուր կտրող ծակող գործիքից ստացած վնասվածքով հայտնաբերվել է Գյումրիի Բուլվարային փողոցում, «Արգո» խանութի մոտ։
Հարուցվել է քրեական գործ 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ «սպանություն»։
Սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ՝ 20-ամյա Ջ. Ա-ն։