22/04/2017 19:47
Գյումրիում սպանել են ռուսական ռազմաբազայի 21-ամյա զինծառայողին
Ապրիլի 22-ին Գյումրիի Բուլվարային փողոցի մոտ գտնվող «Արգո» խանութի մոտ հայտնաբերվել է ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող 1996թ․ ծնված Դմիտրի Սերգեյի Յալպաևի դին պարանոցի շրջանում սուր կտրող ծակող գործիքից ստացած վնասվածքով։ Այդ մասին Aysor.am-ին տեղեկացնում են Գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից։
Նշվում է, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ «սպանություն»։
Սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ՝ 20-ամյա Ջ. Ա-ն։
Կատարվում է նախաքննություն դեպքի մանրամասները պարզելու համար։