22/04/2017 20:41
Ռուս զինծառայողի սպանությունը, նախնական տվյալով, կատարվել է կենցաղային հողի վրա. ՌԴ ՊՆ (Տեսանյութ)
Ռուսաստանի ՊՆ Հարավային ռազմական օկրուգի հրամանատարությունը հայտարարում է, որ Գյումրիում ռուս զինծառայողի սպանությունը, նախնական տվյալով, կատարվել է կենցաղային հողի վրա։
Ավելի վաղ Aysor.am-ի աղբյուրը տեղեկացրել էր, որ զինծառայողին սպանելու կասկածանքով ձերբակալված 20-ամյա տղամարդը ունի հոգեկան խնդիրներ։
Նախկինում նա աչքի ընկել անհավասարակշիռ վարքագծով, նա անցել է մի շարք քրեական գործերով և կան կազմած նյութեր։
Ձերբակալվածի նկատմամբ նշանակվել է դատահոգեբուժական փորձաքննություն։
21-ամյա զինծառայողի դին պարանոցի շրջանում սուր կտրող ծակող գործիքից ստացած վնասվածքով հայտնաբերվել է Գյումրիի Բուլվարային փողոցում, «Արգո» խանութի մոտ։
Հարուցվել է քրեական գործ 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ «սպանություն»։
Սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ՝ 20-ամյա Ջ. Ա-ն։