22/04/2017 16:38
«Պոեմ հաղթանակի». Տիգրան Մանսուրյանի նոր ստեղծագործությունը նվիրված է ապրիլյան պատերազմի հերոսների հիշատակին
«Պոեմ հաղթանակի». այսպես է կոչվում Տիգրան Մանսուրյանի նոր ստեղծագործությունը, որը գրվել է հատուկ նոր կազմավորված «Համահայկական նվագախմբի» ապրիլ 24-յան ծրագրի համար: Բեմում կլինեն երկու երգչախմբեր, նաև՝ 1 մանկական երգչախումբ: Նրանց կմիանա նաև օպերային երգիչ Լիպարիտ Ավետիսյանը:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը տեղեկացրեց՝ ստեղծագործությունը գրելու գաղափարը ծնվել է ամիսներ առաջ՝ Ստեփանակերտում, երբ մի խումբ արվեստագետներով մեկնել էին ՀՀ նախագահի հետ հանդիպման: Ձեռք բերվեց պայմանավորվածություն, որ այս համերգի համար մաեստրո Մանսուրյանը հատուկ ստեղծագործություն կգրի, որը նվիրված կլինի ապրիլյան պատերազմի հերոսների հիշատակին: Պայման էր՝ Մանսուրյանի նոր գործը անպայման պետք է հերոսական լիներ: