22/04/2017 20:59
Ռուս զինծառայողին սպանելու կասկածանքով ձերբակալվածը զորացրվել էր բանակից հոգեկան խնդիրների պատճառով (Տեսանյութ)
Գյումրիի 102-րդ ռազմաբազայի զինծառայողին սպանելու կասկածանքով ձերբակալված 20-ամյա տղամարդը մոտ երկու ամիս առաջ զորացրվել է բանակից հոգեկան անհավասարակշիռ պահվածքի համար։
Նա անպիտան է ճանաչվել հետագա ծառայությունը շարունակելու համար, տեղեկացնում են Aysor.am-ի աղբյուրները։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ձերբակալվախն ունի հոգեկան խնդիրներ։ Նախկինում նա աչքի ընկել անհավասարակշիռ վարքագծով, նա անցել է մի շարք քրեական գործերով և կան կազմած նյութեր։
Ձերբակալվածի նկատմամբ նշանակվել է դատահոգեբուժական փորձաքննություն։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 21-ամյա զինծառայողի դին պարանոցի շրջանում սուր կտրող ծակող գործիքից ստացած վնասվածքով հայտնաբերվել է Գյումրիի Բուլվարային փողոցում, «Արգո» խանութի մոտ։
Հարուցվել է քրեական գործ 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ «սպանություն»։
Սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ՝ 20-ամյա Ջ. Ա-ն։