22/04/2017 20:34
Գյումրիում ռուս զինծառայողին սպանելու կասկածանքով ձերբակալվածն ունի հոգեկան խնդիրներ
Գյումրիի 102-րդ ռազմաբազայի զինծառայողին սպանելու կասկածանքով ձերբակալված 20-ամյա տղամարդը ունի հոգեկան խնդիրներ, տեղեկացնում են Aysor.am-ի աղբյուրները։
Նախկինում նա աչքի ընկել անհավասարակշիռ վարքագծով, նա անցել է մի շարք քրեական գործերով և կան կազմած նյութեր։
Ձերբակալվածի նկատմամբ նշանակվել է դատահոգեբուժական փորձաքննություն։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 21-ամյա զինծառայողի դին պարանոցի շրջանում սուր կտրող ծակող գործիքից ստացած վնասվածքով հայտնաբերվել է Գյումրիի Բուլվարային փողոցում, «Արգո» խանութի մոտ։
Հարուցվել է քրեական գործ 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ «սպանություն»։
Սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ՝ 20-ամյա Ջ. Ա-ն։