24/04/2017 18:30
«Չելսին» պատրաստ է 65 մլն եվրո վճարել Պերիշիչի համար
«Ինտերի» կիսապաշտպան Իվան Պերիշիչը կարող է տեղափոխվել Լոնդոնի «Չելսի», փոխանցում է Sports.ru-ն:
Լոնդոնյան ակումբը խորվաթ ֆուտբոլիստի համար պատրաստ է 65 մլն եվրո վճարել՝ գերազանցելով ՄՅՈւ-ի 60 մլն եվրո արժողությամբ առաջարկը:
«Ինտերը» մտադիր է մինչև հունիսի 30-ը ևս մեկ մեծ գործարք կատարել՝ վաճառելով որևէ ֆուտբոլիստի, որպեսզի գործի ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնների սահմաններում:
Դրանից հետո ֆուտբոլիստը կշարունակի լուրջ միջոցներ ներդնել նոր ֆուտբոլիստների ձեռք բերելու համար