24/04/2017 15:53
Ֆրանսիայի բանկերի բաժնետոմսերը թանկացել են առաջին փուլում Մակրոնի հաղթանակից հետո
Փարիզի սակարանը նախագահական ընտրությունների առաջին փուլում Էմանուել Մակրոնի հաղթանակին ապրիլի 24-ին արձագանքել է երկրի բոլոր հիմնական բանկերի բաժնետոմսերի գնանշումների բարձրացմամբ, հայտնում է ТАСС-ը:
Առևտրաշրջանի սկզբում Societe Generale-ի գնանշումները բարձրացել են 9,32 տոկոսով (մինչև 50,6 եվրո մեկ արժեթղթի դիմաց)՝ առաջ անցնելով Credit Agricole-ի բաժնետոմսերի աճից, որոնց արժեքն աճել է 7,84 տոկոսով (մինչև 13,405 եվրո մեկ բաժնետոմսի դիմաց):
BNP Paribas-ի բաժնետոմսերը թանկացել են 7,76 տոկոսով (մինչև 66,81 եվրոյի մակարդակ մեկ բաժնետոմսի դիմաց): Ընդհանուր առմամբ Ֆրանսիայի սակարանում գրանցվել է հիմնական ինդեքսի՝ CAC-40-ի աճ 3,85 տոկոսով՝ մինչև 5254,13 կետ: