24/04/2017 12:51
Կանտեն՝ Անգլիայի առաջնության մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել
Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Ն՛Գոլո Կանտեն ճանաչվել է 2016-2017 մրցաշրջանի Անգլիայի առաջնության լավագույն խաղացող Մեծ Բրիտանիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիայի վարկածով, փոխանցում է Championat.com-ը:
26-ամյա ֆրանսիացին այդ մրցանակին առաջին անգամ է արժանանում կարիերայում։ Մրցանակին հավակնում էին նաև Էդեն Ազարը, Զլատան Իբրահիմովիչը, Հարի Կեյնը, Ռոմելու Լուկակուն և Ալեքսիս Սանչեսը։
Կանտեն դարձել է երրորդ ֆրանսիացին, որ ստացել է այդ մրցանակը։ Մինչև այդ, մրցանակին արժանացել էին Պատրիկ Վիեյրան (2001) և Թիերի Անրին (2004, 2006)։