24/04/2017 12:23
ԱՄՀ. Մեծ Բրիտանիան դուրս կմնա աշխարհի 5 խոշորագույն տնտեսությունների ցանկից
Մեծ Բրիտանիան 2022 թվականին կհեռանա աշխարհի 5 խոշորագույն տնտեսությունների ցանկից, հայտնում է Kommersant.ru-ն:
ԱՄՀ-ի կանխատեսումներով Հնդկաստանը, որի տնտեսական աճի տեմպերը կազմում են տարեկան 9.9 տոկոս, 2022-ին կզբաղեցնի 4-րդ տեղն աշխարհում շրջանցելով Մեծ Բրիտանիային, որը ներկայում զբաղեցնում է 5-րդ տեղը և Գերմանիային, որը 4-րդ տեղում է:
Արդյունքում Մեծ Բրիտանիան, որի տնտեսական աճի տեմպերը, ԱՄՀ-ի կանխատեսումներով, ընթացիկ տարում կկազմեն 2 տոկոս, իսկ հաջորդ տարում` 1.8 տոկոս, դուրս կմնա առաջատար հնգյակից:
Հավելյալ բացասական ազդեցություն երկրի վրա կգործի նաև ԵՄ կազմից Միացյալ Թագավորության դուրս գալը: