24/04/2017 11:39
Այսօր Օպերայի թատրոնում առաջին անգամ կհնչի Սերժ Թանկյանի «Օրկա» սիմֆոնիայից մեկ հատված (Տեսանյութ)
Այսօր՝ ապրիլի 24-ին՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Համահայկական նվագախումբը՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, Հայաստանում առաջին անգամ կհնչեցնի System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանի «Օրկա» սիմֆոնիայից մեկ հատված։ Այդ մասին հայտարարել է աշխահահռչակ երաժիշտը՝ իր ֆեյսբուքյան էջում տեղադրված տեսաուղերձում:
Համահայկական նվագախումբը կկատարի Թանկյանի սիմֆոնիայի 4-րդ մասը, որն անվանված է «Lamentation of the Beached»։
«Ողջույն, ես Սերժ Թանկյանն եմ: Ինձ համար պատիվ է, որ իմ «Օրկա» սիմֆոնիան ապրիլի 24-ին կատարվելու և ձայնագրվելու է Համահայկական նվագախմբի կողմից Երևանում: Հնչելու է «Lamentation of the Beached-ը»: Վայելեք այն», - ասել է Թանկյանը: