25/04/2017 10:10
Ռադիկ Մարտիրոսյանը տեղյակ չէ ԳԱԱ շենքի վաճառքի մասին. «Ժամանակ»
«Ժամանակ»-ը գրել է, թե ըստ մամուլի հրապարակումների՝ առաջիկայում կմասնավորեցվի ԳԱԱ շենքը։ Վարչապետ Կարեն Կարապետյանը գնորդներ է փնտրում շենքի մասնավորեցման համար։
«Ժամանակ»-ի հետ զրույցում ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, անդրադառնալով շենքի մասնավորեցման վերաբերյալ հրապարակումներին, նշել է, որ նման խնդիր դրված չկա։ «Մենք տեղյակ չենք այդպիսի բանից։ Իհարկե, նման խնդիր պետք է որ չլինի», - հավելել է ԳԱԱ նախագահը։ Դիտարկմանը, թե, հավանաբար, բյուջե գումար բերելու նպատակ է հետապնդում, Ռադիկ Մարտիրոսյանը արձագանքել է. «Երևի ուրիշ բաներով պետք է բյուջեն լցնել։ Գիտությունն այդ ամենի զերծ պետք է մնա»։
Թերթի հարցին՝ շենքի մասնավորեցման դեպքում արդյոք ԳԱԱ խնդիրները լուծում չեն ստանա, Ռադիկ Մարտիրոսյանը պատասխանել է. «Չէ, չգիտեմ՝ ինչի համար այդպիսի խնդիր դնենք, որ կնպաստի խնդրի լուծման», - ասել է նա՝ հավաստիացնելով, որ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ առհասարակ նման հարց չի քննարկվել։