25/04/2017 09:59
ՀՀԿ-ականներից մեկ դրամի ճշգրտության հաշիվ են պահանջում. ՉԻ
Լավատեղյակ աղբյուրներից «Չորրորդ իշխանության»-ը հայտնի է դարձել, որ ՀՀԿ ներսում ներկուսակցական թեժ «ռազբորկաները» շարունակվում են, մասնավորապես, հիմնականում քննարկվում է, թե քարոզարշավի համար թեկնածուներից ո՞վ որքան գումար է ստացել կուսակցական գանձարանից, որքան ձայն է խոստացել և որքան է բերել:
«Ու քանի որ շատ դեպքում ծախսված փողը ավելի շատ է եղել, քան՝ ստացված ձայները, հիմա ՀՀԿ-ականներից մեկ դրամի ճշգրտության հաշիվ են պահանջում: Հատկապես թեժ են «ռազբորկաները» Երևանում, քանի որ այստեղ նաև ավագանու ընտրություններ են, և որպեսզի այս ընտրություններում աննպատակ ու անիմաստ գումարներ չծախսվեն (գոնե կուսակցական գանձարանից) փորձում են հաշիվ տեսնել ու իրողությունները բացահայտել», - գրել է թերթը: