25/04/2017 13:54
Ազար. Աշխատում եմ Մեսսիի և Ռոնալդուի մակարդակին հասնելու ուղղությամբ
«Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարը պատասխանել է թիմակից Սեսկ Ֆաբրեգասի խոսքերին, որը բելգիացուն խորհուրդ էր տվել ավելի եսասեր լինել՝ գրոհները ավարտելու ժամանակ, փոխանցում է Championat.com-ը:
Իսպանացին կարծում է, որ Ազարը կարող է հասնել Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մակարդակին.
«Ֆաբրեգասն առաջինը չէ, ով ինձ ասում է, որ ես պետք է ավելի եսասեր լինեմ խաղադաշտում: Շատերն են խոսում այդ մասին, բայց ես, երբ խաղադաշտում եմ, երբեմն նախընտրում եմ փոխանցում կատարել:
Ես գիտեմ, որ պետք է ավելի շատ գոլեր խփել, և աշխատում եմ այդ ուղղությամբ, որպեսզի հասնեմ Մեսսիի և Ռոնալդուի մակարդակին», - Ազարի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը:
ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում Ազարը 30 խաղում դարձել է 14 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: