25/04/2017 16:35
Եվրամիությունը 116 մլն եվրո հատկացրեց Եմենին
Եվրամիությունը 116 մլն եվրո է հատկացրել Եմենին որպես մարդասիրական և տնտեսական օգնություն, հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով եվրահանձնաժողովի մամուլի ծառայությանը:
«Օգնության փաթեթը ներառում է 46 մլն եվրո շտապ մարդասիրական օգնություն և 70 մլն եվրո՝ հաջակցություն 2017 թվականին երկրի տնտեսական վերականգնման», - ասված է հաղորդագրության մեջ:
Եվրահանձնաժողովը նշել է, որ ԵՄ-ն Եմենի իրադրությունը դիտում է որպես աշխարհի խոշորագույն հումանիտար ճգնաժամերից մեկը: Նրա գնահատումների համաձայն, երկրի 18,8 միլիոնի հասնող բնակչության 70 տոկոսը մարդասիրական օգնության կարիք ունի: