25/04/2017 11:48
Արցախի արտգործնախարար Կարեն Միրզոյանը մասնակցել է Հարավային Օսիայի նախագահի երդմնակալության արարողությանը
Ապրիլի 21-ից 22-ը Հարավային Օսիայի Հանրապետությունում (Ալանիա Պետություն) էր գտնվում Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության) պատվիրակությունը՝ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանի գլխավորությամբ, տեղեկացնում են ԼՂՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից:
Ապրիլի 21-ին Արցախի պատվիրակությունը մասնակցել է Հանրապետության նորընտիր նախագահ Անատոլի Բիբիլովի երդմնակալության արարողությանը։
Կարեն Միրզոյանը նրան է փոխանցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի շնորհավորանքներն ու բարեմաղթանքները։
Այցի շրջանակներում Արցախի ԱԳՆ ղեկավարը հանդիպել է Հարավային Օսիայի արտաքին գործերի նախարար Մուրատ Ջիոևի հետ։
Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների փոխգործակցությանն առնչվող հարցեր, անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին: