25/04/2017 16:03
Թրամփի նախընտրական խոստումներից մեկն էր կրճատել օտար երկրների ֆինասնական օգնությունը. քաղաքագետ
2018 թվականի ԱՄՆ-ի պետբյուջեի արտաքին հատկացումների շուրջ նախագծում մի շարք երկրների ֆինանսական օգնության չափերի կրճատումը սպասելի էր, Aysor.am թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
«Դա պայմանավորված է նոր ադմինիստրացիայով. նախագահ Թրամփի նախընտրական խոստումներից մեկն էր նաև կրճատել օտար երկրների ֆինասնական օգնությունը», - նշեց քաղաքագետը:
Նշենք, որ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) 2018 ֆինանսական տարվա արտաքին օժանդակության համար 15-էջանոց նախագծի փաստաթուղթը հրապարակել է «Foreign Policy» ամերիկյան ամսագրում: Համաձայն այդ նախագծի փաստաթղթի, ԱՄՆ-ն ՄԶԳ-ը ամբողջովին դադարեցնելու է ֆինանսական աջակցությունն այնպիսի հետխորհրդային երկրներին, ինչպիսիք եք Ադրբեջանը, Ղազախստանը, Թուրքմենստանը և Բելառուսը: Նաև, զգալիորեն կրճատվելու է Հայաստան տրամադրվող ֆինանսական օգնությունը՝ 77%-ով և կկազմի 4 մլն ԱՄՆ դոլար: