25/04/2017 11:55
Ադրբեջանն ամեն գնով փորձում է առաջնագծում պահել լարվածությունը. Տիգրան Աբրահամյան
Ձախողված դիվերսիոն գործողությունների շարքից հետո Ադրբեջանը տևական ժամանակ է գործի է դրել դիպուկահարներին, Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը:
«Ամեն գնով փորձում են առաջնագծում պահել լարվածությունը, եթե նույնիսկ դրա գինը մեծաթիվ զոհերն ու վիրավորներն են»,- գրել է Տ. Աբրահամյանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ապրիլի 24-ին հակառակորդի արձակած գնադակից ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Նարեկ Հմայակի Հարությունյանը: