25/04/2017 12:40
Նավթի համաշխարհային գներն աճում են
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաների էլեկտրոնային սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են, փոխանցում է Gazeta.ru-ն:
Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) WTI տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսների արժեքն աճել է 0.49 տոկոսով՝ հասնելով 49.47 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:
Լոնդոնյան ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսների մատակարարումների գինն աճել է 0.47 տոկոսով՝ հասնելով 51.84 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: