25/04/2017 11:14
Կառավարություն է ժամանում Հնդկաստանի փոխնախագահը. բողոքող առևտրականներին խնդրել են ազատել տարածքը. Լուսանկարներ
«Առինջ մոլ», «Սուրմալու», «Փեթակ» և «Ֆիրդուսի» առևտրի կենտրոնների աշխատակիցները շարունակում են բողոքի ակցիան կառավարության շենքի մոտ:
Նրանք պահանջում են ազատել իրենց ավելորդ հարկերից, նշելով, թե օրեր շարունակ հարկային մարմինները ստուգումներ են իրականացնում առևտրի կենտրոններում, ինչպես նաև հաճախորդներից պահանջում են փաստաթղթեր:
Այս պահին կառավարությունում պատրաստվում են ընդունել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հնդկաստանի փոխնախագահ Համիդ Անսարիի գլխավորած պատվիրակությանը:
Առևտրականներին խնդրել են ժամանակավորապես ազատել տարածքը՝ դիմավորման արարողությունը պատշաճ կազմակերպելու նպատակով: