25/04/2017 18:31
Ռուս զինծառայողին սպանելու մեջ կասկածվողին մեղադրանք է առաջադրվել
Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի զինծառայող 21-ամյա Դմիտրի Յալպաևի սպանության մեջ կասկածվող Ա. Ջանջուղազյանին սպանություն կատարելու համար մեղադրանք է առաջադրվել: Այդ մասին Aysor.am-ին տեղեկացնում են Քննչական կոմիտեից:
Ըստ նույն աղբյուրի՝ միջնորդություն է ներկայացվել դատարան՝ Ա. Ջանջուղազյանին կալանավորելու մասին:
Հիշեցնենք՝ փաստի առթիվ քրեական գործը հարուցվել էր ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: