25/04/2017 11:33
Առևտրականները կառավարությունից պահանջում են թույլատրել աշխատանքը «մեկ պատուհանի» սկզբունքով
«Առինջ մոլ», «Սուրմալու», «Փեթակ» և «Ֆիրդուսի» առևտրի կենտրոնների աշխատակիցները շարունակում են բողոքի ակցիան կառավարության շենքի մոտ:
Ակցիան համակարգող Արմեն Ներսիսյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ կառավարության առաջարկած աշխատանքային խումբը պատրաստ է, պատրաստ են նաև առաջարկներ ներկայացնել:
«Թող թողնեն աշխատենք «մեկ պատուհանի» սկզբունքով, վճարենք մաքսային վճարներն առանց ձեռքբերման փաստաթղթերի: Նաև հաստատագրված վճար ենք պատրաստ վճարելու», - ասաց Արմեն Ներսիսյանը։
Հիշեցնենք, առևտրականները պահանջում էին իրենց ազատել ավելորդ հարկերից, նշելով, թե օրեր շարունակ հարկային մարմինները ստուգումներ են իրականացնում առևտրի կենտրոններում, ինչպես նաև հաճախորդներից պահանջում են փաստաթղթեր:
Նշենք նաև, որ խնդրին անդրադարձել էր Պետաան եկամուտների կոմիտեն՝ ընդգծելով, թե տոնավաճառներում առաջացած բողոքն ուղղորդված է։