26/04/2017 20:38
Emirates Cup-ի շրջանակում «Արսենալը» կհանդիպի «Բենֆիկայի» և «Սևիլիահի» հետ
«Արսենալի» կազմակերպած Emirates Cup ավանդական մրցաշարը կանցկացվի հուլիսի 29-30-ին, փոխանցում է Championat.com-ը:
Անգլիայում կայանալիք մրցաշարին կմասնակցեն իսպանական «Սևիլիան», պորտուգալական «Բենֆիկան» և ավստրիական «Ռեդ Բուլ Զալցբուրգը», այս մասին տեղեկացնում է Լոնդոնի «Արսենալի» պաշտոնական կայքը:
Հուլիսի 29-ին «զինագործները» կմրցեն «Բենֆիկայի», իսկ «Ռեդ Բուլ Զալցբուրգը»` «Սևիլիայի» հետ: Հաջորդ օրը կկայանան «Ռեդ Բուլ Զալցբուրգ»-«Բենֆիկա» և «Արսենալ»-«Սևիլիա» հանդիպումները:
Հուլիսի 29
«Ռեդ Բուլ Զալցբուրգ»-«Սևիլիա»
«Արսենալ»-«Բենֆիկա»
Հուլիսի 30
«Ռեդ Բուլ Զալցբուրգ»-«Բենֆիկա»
«Արսենալ»-«Սևիլիա»
«Արսենալը» 4 անգամ նվաճել է Emirates Cup-ը: Մրցաշարը ստեղծվել է 2007 թվականին: Մեկական անգամ գավաթը նվաճել են գերմանական «Համբուրգը», թուրքական «Գալաթասարայը» և իսպանական «Վալենսիան»: