26/04/2017 09:31
Հրանտ Մարգարյանը վարչապետին հիշեցրել է, որ Դաշնակցությունն իր «Գազպրոմ»-ը չէ. «Ժամանակ»
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ նախօրեին հանդիպել են ՀՅԴ բյուրոյի պատասխանատու Հրանտ Մարգարյանն ու վարչապետ Կարեն Կարապետյանը։ Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ պորտֆելները։
Վարչապետը Մարգարյանին առաջարկել է, որ նա երեք երիտասարդի առաջարկի կուսակցության կողմից։ Վարչապետի պահվածքը զայրացրել է Հրանտ Մարգարյանին, և վերջինս Կարեն Կարապետյանին հիշեցրել է, որ Դաշնակցությունն իր «Գազպրոմ»-ը չէ, որ ինչ ուզի և ինչպես ուզի անի։ Խոսակցությունը հենց այս լարված մթնոլորտում էլ ավարտվել է: