26/04/2017 10:17
Իշխանությունները դեռ չեն որոշել՝ Դավիթ Հարությունյանը որ պաշտոնում է «հանգրվանելու». «Փաստ»
«Փաստ»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն, ամենայն հավանականությամբ, չի ընդգրկվելու նոր կառավարության կազմում: Նա արդեն իր աշխատասենյակի իրերն է հավաքում:
Թերթի աղբյուրի հավաստմամբ՝ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար կնշանակվի Դավիթ Հարությունյանի առաջին տեղակալ Վահե Ստեփանյանը, ով կառավարություն էր եկել «Գազպրոմ Արեմենիայից»:
Ինչ մնում է Դավիթ Հարությունյանին, ապա նա չի կարող դառնալ Աժ պատգամավոր այն պարզ պատճառով, որ անունն ընդգրկված չէ ՀՀԿ համապետական ցուցակում: Իշխանությունները դեռ չեն որոշել՝ թե նա այս անգամ որ պաշտոնում է «հանգրվանելու»: