26/04/2017 16:06
Պոչետինո. Չավին իմ թշնամին է, նա ինձ ատում է
Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն մեկնաբանել է «Ալ Սադում» հանդես եկող Չավիի խոսքերը, ըստ որի, «շնաձկների» կիսապաշտպան Դելե Ալին համապատասխանում է «Մանչեսթեր Սիթիի» խաղաոճին և հանդիսանում է «քաղաքայինների» տրանսֆերային նպատակը, փոխանցում է Championat.com-ը:
«Չավին իմ թշնամին է: Նա ատում է ինձ, երբ ես հանդես էի գալիս «Էսպանյոլի» կազմում: Ես լավ գիտեմ նրան: Կարող է` նա ցանկանում է աշխատել «Մանչեսթեր Սիթիում» կամ էլ օգնել Գվարդիոլային:
Մեծագույն ակումբները կենտրոնացել են մեր թիմի ֆուտբոլիստներ վրա, քանի որ նրանք գերտաղանդավոր են», - Պոչետինոյի խոսքն է մեջբերում The Telegraph-ը: