26/04/2017 17:08
Եռակողմ հանդիպման դրական ելքը կախված է Ադրբեջանի՝ վստահության մեխանիզմների ներդրման համաձայնությունից. Մինասյան
Քաղաքագետ, Կովկաս ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանի գնահատմամբ՝ Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպման կազմակերպմամբ Ռուսաստանը շարունակում է խաղալ առանքային դեր բանակցային գործընթացում։
Aysor.am-ի հետ զրույցում քաղաքագետն ասաց, որ հետագա զարգացումները կախված կլինեն հարցից, թե արդյոք այս բանակցությունների արդյունքում ադրբեջանական կողմը կհամաձայնի վստահության մեխանիզմների ներդրմանը ղարաբաղաադրբեջանական շփման գծում։
«Եթե այս առումով դրական զարգացումներ լինեն, ապա կարող ենք ասել, որ հանդիպումը հաջող ընթացք է ունեցել, եթե ոչ, ապա՝ ոչ», -ասաց Սերգեյ Մինասյանը։
Ապրիլի 28-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի հրավերով Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովի, Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը՝ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցերի քննարկման նպատակով: