27/04/2017 09:37
Գագիկ Խաչատրյանը, հնարավոր է, վերադառնա. «Ժամանակ»
Վերջերս հայտնի է դարձել, որ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին պատկանող Ucom-ը և Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր» ընկերությունների մաս կազմող «Ֆորա-Բանկը» գործակցության համաձայնագիր են ստորագրել, որը թույլ կտա Ucom-ին ընդլայնվել Ռուսաստանի տարածքում: Այս մասին գրել է «Ժամանակ»-ը:
Թերթին հայտնի է դարձել, որ այս գործարքի շնորհիվ Գագիկ Խաչատրյանը, հնարավոր է, կրկին վերադառնա գործադիր՝ բարձր պաշտոնի: Այսպիսի հեռանկարի համար խիստ նպաստավոր դերակատարում կարող է ունենալ Սամվել Կարապետյանը, որը սերտ և ուղիղ առնչություն ունի վարչապետ Կարեն Կարապետյանի նշանակումների և մտադրությունների հետ»: