27/04/2017 15:49
Իվան Ռակիտիչ. Ցանկանում էի իրացնել 11-մետրանոցը, սակայն նախագահ Պիկեն թույլ չտվեց
«Բարսելոնի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչը պատմել է, թե ինչու Իսպանիայի առաջնության 34-րդ տուրի՝ «Օսասունայի» հետ խաղում 11-մետրանոցի իրացումը զիջեց Խավիեր Մասկերանոյին.
«Ես ցանկանում էի իրացնել 11-մետրանոցը, բայց Պիկեն ասաց, որ ես գնդակը փոխանցեմ Մասկեին: Նա ճիշտ էր, և նախագահին պետք է լսել: Ինձ դուր եկավ նրա գաղափարը», - Ռակիտիչի խոսքերը մեջբերում է Sport.es-ը:
«Բոլոր խաղերը դժվար են, քանի որ յուրաքանչյուր թիմ պայքարում է ինչ-որ բանի համար, բայց մենք պահպանում ենք հանգստությունը: «Էսպանյոլը» կցանկանա հաղթել մեզ, սակայն «Բարսան» կփորձի ավելի լավ խաղալ և 3 միավոր վաստակել», - ավելացրել է խորվաթ ֆուտբոլիստը: