27/04/2017 11:47
Քաղաքացիները կարող են ազատվել տուգանքներից վարկային պարտավորությունները վաղաժամ մարելու դեպքում (Տեսանյութ)
«Կարծում եմ, որ մենք այստեղ բան ունենք անելու: Ստեղծել մեխանզիմներ, որոնք կխրախուսեն բարեխիղճ վարկատուներին։ Պարոն Ջավադյան, ինչ եք կարծում, մենք այստեղ անելիք ունե՞նք», - ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանից հետաքրքրվեց վարչապետը։
«Դա, իհարկե, միջազգային պրակտիկա է երկարաժամկետ վարկերի պարագայում, բայց մենք նախորդ տարի փոփոխություն ենք արել օրենսդրության մեջ և նոր օրենք ենք տարել Ազգային ժողով, որը երկու ընթերցում անցել է, ուղղակի վերջին նիստերի չկայանալու պատճառով քվերակություն չի եղել», - նշեց Ա. Ջավադյանը։
Նա նշեց, որ վարկերի մասով այս հարցն ամբողջությամբ արդեն լուծված է։
«Շատ լավ, ինչ եմ խնդրում, եթե մենք անելիք ունենք, մեզ հուշեք, եթե մենք բան ունենք անելու, համատեղ որոշենք՝ ոնց ենք այդ հարցադրումները կարգավորում», - ասաց Կ. Կարապետյանը։