27/04/2017 14:56
Ռուս զինծառայողի սպանության գործը քննելու է ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը
Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայող 21-ամյա Դմիտրի Յալպաևի սպանության գործի նախաքննությունը վարելու է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը:
«Գլխավոր դատախազությունը պահանջել է Քննչական կոմիտեից քրեական գործը: ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ, քրեական գործի նախաքննությունը վարելու է Ազգային անվտանգության ծառայությունը», - Aysor.am-ին հայտնեցին ՀՀ Գլխավոր դատախազությունից:
Ապրիլի 25-ին Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատարանը բավարարեց Քննչական կոմիտեի` Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի զինծառայող 21-ամյա Դմիտրի Յալպաևի սպանության մեջ կասկածվող Արման Ջանջուղազյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը: