28/04/2017 10:02
ՀՅԴ-ն ցանկանում է տեսնել Սուրեն Մանուկյանի ինքնաբացարկի դիմումը. ՀԺ
«Հայկական Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ՀՅԴ-ն չի ցանկանում պատգամավորի մանդատ տալ Տավուշի մարզի թիվ 13 ընտրատարածքի ռեյտինգային թեկնածու Սուրեն Մանուկյանին: Վերջինս այդ ընտրատարածքում ՀՅԴ-ի ռեյտինգային թեկնածուներից ամենաշատ՝ 5391 ձայն է ստացել:
Ըստ թերթի՝ կուսակցությունը ցանկանում է ԱԺ բերել հայտնի վիրաբույժ Արտավազդ Սահակյանին, որը ստացել է եռակի անգամ քիչ՝ 1852 ձայն: Եվ որպեսզի վերջինս պատգամավոր դառնա, Ս. Մանուկյանը պետք է ինքնաբացարկի դիմում ներկայացնի: Ինչի վրա էլ հիմա ՀՅԴ-ն աշխատում է:
«ՀՅԴ-ում գտնում են, որ Ա. Սահակյանն ավելի շատ է մոտ իրենց կուսակցությանը, քան թե կուսակցության համար այդքան ձայն բերած Ս. Մանուկյանը: Վերջինս Իջևանի անտառատնտեսության ղեկավարն է և այնքան էլ կուսակցական դեմք չէ, թեև ՀՅԴ անդամ է», - գրել է թերթը: