28/04/2017 09:34
Մարգարյանը հերքում է «Համախմբում» կուսակցության լուծարման մասին վարկածները. «Ժողովուրդ»
Խորհրդարանական ընտրություններում անհաջողության մատնվելուց հետո «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի կուսակցությունները գրեթե դադարեցրել են միմյանց հետ շփումները, և ակնհայտ է, որ նրանք հազիվ թե տեսանելի ապագայում շարունակեն իրենց համագործակցությունը։ Ավելին, ըստ շրջանառվող լուրերի, չի բացառվում, որ «Համախմբում» և «Ժառանգություն» կուսակցությունները գնան ինքնալուծարման ճանապարհով։
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում «Համախմբում» կուսակցության փոխնախագահ Ստեփան Մարգարյանը հերքել է այդ լուրերը՝ ասելով. «Դրա պատճառը չկա։ Բնականաբար կմնա «Համախմբում»-ը, բնականաբար կլինեն ֆորմատներ, որով կհամագործակցի»։
Մարգարյանը նաև տեղեկացրել է, որ իրենց կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը վերադարձել է Հայաստան, ինչ վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյանին, նա ԱՄՆ-ում է, իսկ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը մեկնել է ՌԴ՝ կոնֆերանսի մասնակցելու։