28/04/2017 20:40
«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է 200 միլիոն եվրո վճարել Նեյմարի համար
«Մանչեսթեր Յունայթեդը» լրջորեն մտադիր է զբաղվել «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարի տրանսֆերով: Ղեկավարությունը պատրաստ է վճարել Նեյմարի պայմանագրով սահմանված հրաժարագինը՝ 200 մլն եվրո, փոխանցում է Championat.com-ը:
Մանկունիացիները նոր հարձակվողի են փնտրում՝ պայմանավորված Զլատան Իբրահիմովիչի վնասվածքով, որը, հավանաբար, երկար ժամանակով շարքից դուրս է մնացել:
«Մանչեսթեր Յունայթեդը», աղբյուրի փոխանցմամբ, խոստացել է բավարարել Նեյմարի ֆինանսական պահանջները՝ աշխատավարձի հետ կապված: Բրազիլացի ֆուտբոլիստը նոր պայմանագիր է կնքել «Բարսելոնայի» հետ անցած տարվա հոկտեմբերին, որը նախատեսված է մինչև 2021 թվականը:
Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա ֆուտբոլիստն Իսպանիայի առաջնության 26 հանդիպման է մասնակցել, դարձել է 9 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ: