28/04/2017 18:44
Ալկանտարան երկարաձգել է իր պայմանագրի ժամկետը «Բավարիայի» հետ
«Բավարիայի» կիսապաշտպան Տիագո Ալկանտարան երկարաձգել է իր պայմանագրի ժամկետը մյունխենյան ակումբի հետ: Ֆուտբոլիստն ակումբում կմնա մինչև 2021 թվականի հունիսի 30-ը, տեղեկացնում է «Բավարիայի» պաշտոնական կայքը, փոխանցում է Sportarena.ru-ն;
Իսպանացի ֆուտբոլիստի նախորդ պայմանագրի ժամկետը մյունխենյան ակումբի հետ լրանում էր 2019 թվականին:
Հավելենք, որ Ալկանտարան ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 39 հանդիպման և դարձել 8 գոլի հեղինակ: