28/04/2017 14:42
Ժոզե Մոուրինյու. Ֆելայինին ասաց, որ իրեն հեռացրին, քանի որ ինքը Ֆելայինին է
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն խոսել է «Մանչեսթեր Սիթիի» հետ ԱՊԼ-ի 26-րդ տուրից հետաձգված խաղում (0:0) Մարուան Ֆելայինիի հեռացման մասին, փոխանցում է Sports.ru-ն:
«Ֆելայինիի մասնակցությամբ դրվագը չտեսա հեռուստացույցով, բայց խոսեցի Մարուանի հետ: Նա կարծում է, որ իրեն հեռացրին, քանի որ ինքը Ֆելայինին է: Ես խոսեցի նաև գլխավոր մրցավար Մարտին Ատկինսոնի հետ: Նա կարծում է, որ դա կարմիր քարտ էր:
Կարծում եմ, որ դա մի փոքր կարմիր քարտ էր և նաև շատ խելացի և փորձառու արգենտինացի ֆուտբոլիստ 1:
Ֆելայինին վշտացած է: Նա կարծում է, որ մեկ այլ ֆուտբոլիստի, հավանաբար, չէին հեռացնի: Մարուանն ասում է, որ Ագուեռոն խելացի է, քանի որ այդպես արձագանքեց: Մենք ստիպված եղանք 15 րոպե խաղալ հոգնած վիճակում», - ասել է Մոուրինյոն: