29/04/2017 09:27
Սերժ Սարգսյանը որոշել է Արա Բաբլոյանին նշանակել Շվեյցարիայում ՀՀ դեսպան. ՀԺ
«Հայկական Ժամանակ»-ի տեղեկություններով, Սերժ Սարգսյանը որոշել է բժիշկ, պատգամավոր Արա Բաբլոյանին նշանակել Շվեյցարիայում ՀՀ դեսպան:
Թերթն անգամ տեղեկացել է, որ արտաքին գործերի նախարարությունն արդեն նրա թեկնածության ագրեմանն ուղարկել է Շվեյցարիա, սպասում են այդ երկրի հաստատմանը: Ա. Բաբլոյանը, սակայն, թերթի հետ զրույցում հերքել է, որ ինքը Շվեյցարիայում դեսպան է նշանակվելու:
«Ոչ: Այդպիսի բան չկա, ինձ ոչ նման բան առաջարկվել է, ոչ էլ քննարկվել է այդ հարցը», - ասել է նա:
Թերթը փորձել է նաև արտգործնախարարութունից մեկնաբանություն ստանալ այդ հարցի շուրջ, բայց թերթին պարզապես չեն պատասխանել:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: