29/04/2017 09:40
ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանն առայժմ կասեցրել է կրճատումների ծրագիրը. «Հրապարակ»
Վարչապետի հայտարարած օպտիմալացումների և կրճատումների ալիքը հասել է հարկային։ ՊԵԿ-ում վերջերս աշխատակիցներին փաստաթուղթ են ստորագրել տվել, ըստ որի՝ մինչև հունիսի 15-ը պատրաստ լինեն աշխատանքից ազատման կամ պաշտոնի իջեցման։
Դրանից հետո հարկայինում «մեռելոցային» տրամադրություններ են։ Քննարկումներ կային, թե տարածքային տեսչությունները կրճատվելու են, Երևանում կլինի մեկ կենտրոնական տեսչություն, մարզային տեսչություններն էլ կմիավորվեն, կստեղծվեն հյուսիսային, հարավային տեսչություններ։ Այժմ հարկայինում կրքերը հանդարտվել են, աշխատակիցները բարձր տրամադրություն ունեն, քանի որ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանն առայժմ կասեցրել է կրճատումների ծրագիրը։