29/04/2017 11:45
ԱՄՆ նախագահ Թրամփը ստորագրել է կարճաժամկետ բյուջեն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է օրինագիծ կարճաժամկետ բյուջեի մասին, որը կառավարության ֆինանսավորում երկարացնում է մինչև մայիսի 5-ը, հայտնել են Սպիտակ տնից, փոխանցում է РИА Новости-ն:
Կարճաժամկետ օրինագծի շնորհիվ երկարաժամկետ նախագծի քննարկման ժամկետը կերկարացվի մինչև սեպտեմբերի 30-ը։
Եթե բյուջեն չընդունեին տեղական ժամանակով մինչև կեսգիշեր, դա կարող էր հանգեցնել կառավարության «փակմանը» ֆինանսավորման բացակայության կապակցությամբ։