29/04/2017 14:00
Շախմատի աշխարհի վետերանների թիմային առաջնություն. Հայաստան 3 – 1 Իսրայել
Հունաստանում ընթացող շախմատի աշխարհի վետերանների թիմային առաջնությունում երեկ կայացել է 5-րդ տուրը, որում Հայաստանի մրցակիցն էր Իսրայելի առաջին հավաքականը:
Մրցախաղում Հայաստանի վետերան շախմատիստները 3-1 հաշվով առավելության են հասել մրցակցի նկատմամբ.առաջին խաղատախտակի վրա Ռաֆայել Վահանյանը հաշտություն է կնքել Ալեքսանդր Հուզմանի հետ, ոչ-ոքի է ավարտվել նաև 3-րդ խաղատախտակի վրա ընթացող Կարեն Մովսիսյան-Ռամ Շոֆեռ պարտիան, 5-րդ տուրում 4-րդ հաղթանակը տոնել է 2-րդ խաղատախտակի վրա հանդես եկող Արտաշես Մինասյանը, տուրը հաղթական է եղել նաև Սերգեյ Գալդունցի համար:
5-րդ տուրից հետո Ռուսաստանի հավաքականը վաստակել է 10 թիմային միավոր և գլխավորում է աղյուսակը: Հայաստանի և Անգլիայի առաջին հավաքականներն իրենց ակտիվում ունեն 8-ական թիմային միավոր և կիսում են 2-3-րդ հորիզոնականները
Այսօր կայանալիք 6-րդ տուրում Հայաստանի մրցակիցն է լինելու Իսրայելի երկրորդ հավաքականը: