01/05/2017 13:55
Հայաստանի պատանիների առաջնությանը 200 ըմբիշներ են մասնակցել
Երևանում ավարտվել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի պատանիների Հայաստանի առաջնությունը, որին մասնակցել են 200-ից ավելի մարզիկներ:
ՀԱՕԿ լրատվականից հյատնում են, որ 2-րդ օրը հաղթողներ են դարձել Ռոբերտ Կարապետյանը (46 կգ), Սամվել Աղաջանյանը (54 կգ), Շանթ Խաչատրյանը (63 կգ), Վահե Պողոսյանը (76 կգ) և Ռազմիկ Խաչատրյանը (100 կգ):
Պատանեկան հավաքականի գլխավոր մարզիչ Գագիկ Խաչատրյանը նշել է, որ առաջնության արդյունքներով որոշելու է թիմի կազմը: Այն Բոսնիա Հերցեգովինայում հուլիսի կայանալիք Եվրոպայի ու սեպտեմբերին Հունաստանի ԱԱ-ում ներկայացնելու են Հայաստանը:
ԵԱ-ից առաջ թիմը 3 ուսումնամարզական հավաք է անցկացնելու ու մասնակցելու Դոնի Ռոստովում անցկացվող Սամուրղաշև եղբայրների գավաթի խաղարկությանը: