01/05/2017 13:01
«Ատլետիկոն» պատրաստ է Գրիզմանին դարձնել ակումբի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը
«Ատլետիկոն» փորձում է ամեն կերպ թիմում պահել հարձակվող Անտուան Գրիզմանին, որի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Ռեալը»: Մադրիդյան ակումբը պատրաստ է բարձրացնել Գրիզմանի աշխատավարձը՝ մեկ մրցաշրջանի համար այն դարձնելով 12 մլն եվո, փոխանցում է Championat.com-ը:
Գործող պայմանագրով, 26-ամյա ֆրանսիացին Մադրիդում տարեկան մոտ 8 մլն եվրո է ստանում:
Եթե Գրիզմանի աշխատավարձն ավելանա, դա նրան կդարձնի ակումբի ամենաբարձր վարձրատրվող ֆուտբոլիստը:
Ընթացիկ մրցաշրջանում Գրիզմանն Իսպանիայի առաջնության 33 հանդիպման է մասնակցել, դարձել է 16 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: