01/05/2017 10:48
Նավթի համաշխարհային գները նվազում են
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գները նվազում են, փոխանցում է Gazeta.ru-ն:
WTI տեսակի նավթի մայիսի մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) նվազել է 0.22 տոկոսով՝ մինչև 49.22 դոլար մեկ բարելի դիմաց:
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հունիսի մատակարարումների ֆյուչերսների գինը նվազել է 0.31 տոկոսով՝ մինչև 51.89 դոլար՝ մեկ բարելի դիմաց: