01/05/2017 16:31
Բուֆոնը մոտ ժամանակներում չի ավարտի կարիերան
Թուրինի «Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը նշել է, որ հետ է վերցնում կարիերան ավարտելու մասին հայտարարությունը: Ավելի վաղ 39-ամյա իտալացին հայտարարել էր, որ եթե գոլ բաց չթողնի «Բարսելոնի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի խաղերում, կավարտի կարիերան, փոխանցում է Sports.ru-ն:
«Ես խոստացել էի մրցաշրջանի վերջում ավարտել կարիերաս, եթե 2 «չոր» հանդիպում անցկացնեմ «Բարսելոնի» դեմ: Այդ մասին հայտնել էի ակումբի նախագահ Անդրեա Անյելիին: Նա պատասխանեց, որ երբեմն մենք հիմարություններ ենք ասում: Նա ինձ հորդորեց չանհանգստանալ և շարժվել առաջ: Այնպես որ ստիպված եմ հետ վերցնել խոստումս: Նախագան ունի ավելի մեծ փորձ, քան ես, և նա ինձ խորհուրդ տվեց», - Բուֆոնի խոսքը մեջբերում է Sky Sport Italia-ն: