01/05/2017 10:16
Լևոն Արոնյանը 3 հորիզոնականով առաջադիմել է ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում
ՖԻԴԵ-ն հրապարակել է վարկանիշային աղյուսակները` մայիսի 1-ի դրությամբ: Աշխարհի ուժեղագույն շախմատիստների ցանկը շարունակում է գլխավորել աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը (2832): Երկրորդ հորիզոնականում է Ուեսլի Սոն (2815), իսկ լավագույն եռյակը եզրափակում է Վլադիմիր Կրամնիկը (2811): Լևոն Արոնյանը (2789) 3 հորիզոնականով առաջադիմել է ցուցակում և այժմ զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը:
Աշխարհի 100 ուժեղագույն շախմատիստների ցանկում են գտնվում նաև Հայաստանի 2 այլ ներկայացուցիչ. մասնավորապես Սերգեյ Մովսեսյանը (2680) գտնվում է 64-րդ հորիզոնականում, իսկ Վլադիմիր Հակոբյանը (2667)` 83-րդ:
Լավագույն տասնյակ.
1.Մագնուս Կարլսեն – 2832
2.Ուեսլի Սո – 2815
3. Վլադիմիր Կրամնիկ – 2811
4. Ֆաբիանո Կարուանա – 2802
5.Մաքսիմ Վաշիե-Լագրավ – 2795
6. Լևոն Արոնյան – 2789
7. Հիկարու Նակամուրա – 2786
8. Վիշվանաթան Անանդ – 2786
9. Անիշ Գիրի – 2785
10. Սերգեյ Կարյակին – 2783
Կանանց ցանկի առաջին հորիզոնականում է Հոու Յիֆանը (2652): Երկրորդ հորիզոնականում է Ցզյու Վենցզյունը (2594): Լավագույն եռյակը եզրափակում է Աննա Մուզիչուկը (2570): Աշխարհի չեմպիոնուհի Տան Չժունչին (2515) գտնվում է 11-րդ հորիզոնականում: Մեր շախմատիստուհիներից Էլինա Դանիելյանը (2451) գտնվում է 28-րդ հորիզոնականում, իսկ Լիլիթ Մկրտչյանը (2414)` 56-րդ:
Լավագույն տասնյակ.
1.Հոու Յիֆան – 2652
2.Ցզյու Վենցզյուն – 2594
3.Աննա Մուզիչուկ – 2570
4.Համփի Կոներու – 2557
5. Մարիա Մուզիչուկ – 2546
6. Նանա Ձագնիձե – 2545
7. Ալեքսանդրա Կոստենյուկ – 2540
8. Կատերինա Լահնո – 2539
9. Վիկտորիա Չմիլիտե – 2538
10.Հարիկա Դրոնավալի – 2531