02/05/2017 14:54
Հունաստանը վարկատուների հետ համաձայնության է եկել
Հունաստանը օտարերկրյա վարկատուների հետ համաձայնության է հասել բարեփոխումների փաթեթի շուրջ, որը նախատեսում է ֆինանսական աջակցության տրամադրում, հայտարարել է երկրի ֆինանսների նախարար Եվկլիդ Ցակալոտոսը, փոխանցում է Lenta.ru-ն:
«Անցավ սպիտակ ծուխը», - ասել է նախարարը, ավելացնելով, որ բոլոր հարցերի շուրջ բանակցություններն ավարտվել են:
Արդյունքում տնտեսության աջակցության համար Հունաստանը ֆինանսական նոր միջոցներ կստանա: Փոխարենը ստիպված կլինի բարեփոխումներ իրականացնել աշխատանքի ու էներգետիկայի ոլորտում, կրճատել թոշակները, բարձրացնել հարկերը: