02/05/2017 15:05
Մադուրոն կոչ է արել սառեցնել բոլոր ծառայությունների և ապրանքների գները
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն կառավարությանը հանձնարարել է ուսումնասիրել բոլոր ծառայությունների ու ապրանքների գների սառեցման հնարավորությունները` «տնտեսական պատերազմի» դեմ պայքարի համար, հայտնում է Gazeta.ru-ն` հղում անելով Telesur-ին:
Հստակեցվում է, որ Աշխատավորների միջազգային օրը նշելիս Մադուրոն ժողովրդին կոչ է արել աջակցել իր առաջարկությանն ու «մնալ փողոցում»:
«Հավանության է արժանացվել մեծամասնության կողմից, սակայն մենք պետք է փողոցում մնանք` գողերի կողմից չարաշահում թույլ չտալու համար», - ասել է Վենեսուելայի նախագահը: