02/05/2017 11:37
Նավթի համաշխարհային գները նվազում են
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գները նվազում են, փոխանցում է Gazeta.ru-ն:
WTI տեսակի նավթի հունիսի մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) նվազել է 0.23 տոկոսով՝ մինչև 48.73 դոլար մեկ բարելի դիմաց:
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հուլիսի մատակարարումների ֆյուչերսների գինը նվազել է 0.31 տոկոսով՝ մինչև 51.47 դոլար՝ մեկ բարելի դիմաց: