02/05/2017 15:55
Հայաստանի գավաթի եզրափակիչը՝ մայիսի 24-ին
Հայաստանի գավաթի 2016/2017 թթ. խաղարկության «Փյունիկ»-«Շիրակ» եզրափակիչ հանդիպումը կկայանա մայիսի 24-ին՝ ժամը 19:00-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:
ՀՖՖ-ից հայտնում են, որ նախօրոք պլանավորված էր հանդիպումն անցկացնել մայիսի 10-ին, սակայն, հաշվի առնելով, որ եզրափակիչի մասնակից թիմերի կազմերում ընդգրկված են ֆուտբոլիստներ, որոնք Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի կազմում մասնակցելու են մայիսի 9-ին և 11-ին կայանալիք Կիպրոսի Մ-19 հավաքականի հետ ընկերական հանդիպումներին, ինչպես նաև այն հանգամանքը, որ ինչպես Հայաստանի Մ-19 հավաքականի, այնպես էլ «Փյունիկի» գլխավոր մարզիչն Արտակ Օսեյանն է, որոշում է կայացվել փոփոխել գավաթի եզրափակչի անցկացման ժամկետը: